Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել 29-ամյա տղամարդու դի. վերջինս, որպես անհետ կորած որոնվում էր

Ողբերգական դեպք՝ Երևանում. փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել 29-ամյա տղամարդու դի. վերջինս, որպես անհետ կորած որոնվում էր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին Գործերի Նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/10 հասցեի հարևանությամբ գտնվող Երևանյան լճում դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սարգսյանն ու Մերի Վառյանը։ 

txamardu di 2

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ։ 

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով իջել են ներքև և այնտեղից դուրս բերել դին։ Տեղում աշխատել են օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարների կողմից Երևանյան լճից դուրս բերված մահացած տղամարդը 29- ամյա Գոռ Պ-ն էր, ով Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։

Կիսվել նյութով