Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Էրեբունի հյուրանոցում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի, նա Գերմանիայի քաղաքացի էր

Ողբերգական դեպք՝ Երևանում. Էրեբունի հյուրանոցում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի, նա Գերմանիայի քաղաքացի էր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Մամյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 8-ին, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում տղամարդու դիակի հայտնաբերման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։25-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որ կանչով մեկնել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

shtap ognutyun 1

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Թոմաս Ե-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել նյութով