Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. երեկ որոնվող կնոջ դին փրկարարները հայտնաբերել են Երևանյան լճում

Ողբերգական դեպք՝ Երևանում. երեկ որոնվող կնոջ դին փրկարարները հայտնաբերել են Երևանյան լճում

Shamshyan.com-ը գրում է․ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Երևանյան լճում որոնվող կնոջ դին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին և այն ճոպանի միջոցով մոտեցրել են ափին։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

prkaraner yerevanyan lich

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած կինը մի քանի օր է, որպես անհայտ կորած որոնվում էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարել էին որոնողա-հետախուզական աշխատանքներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել քաղաքացուց, ով հայտնել էր, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել:

yerevanyan lich prkararner

Տղան ինքնուրույն որոնողական աշխատանքներ էր կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել էր, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել էին մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների, հնարավոր էր՝ մայրն անզգուշաբար ընկած լիներ Երևանյան լիճը:

Ջրասուզակները գործողություններ չէին կատարել ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվել էին, այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լիներ:

Կիսվել էջում