Մամուլ

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած

Shamshyan.com-ի տեղեկություններով փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիս բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Նարսես Մուրադյանի ու Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։

Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։

Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
© https://shamshyan.com/hy/article/2024/02/23/1256380

Կիսվել էջում