Մամուլ

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտաի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դսակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով սատկել է նաև շուն, որը ըստ հավաքվածների՝ եղել է Mitsubishi-ի մեջ։

Կիսվել էջում