Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Range Rover-ն ու Kia Forte-ն․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Range Rover-ն ու Kia Forte-ն․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Կապանի հիվանդանոց։

range rover

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում