Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ 21-ամյա վարորդը BMW X 5-ով մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ վարորդը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ 21-ամյա վարորդը BMW X 5-ով մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 225 կմ-ում, Շինուհայր գյուղի խաչմերուկում BMW X 5 մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվերով, հայտնվել է ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեվանքով վարորդը տեղում մահացել է։

bmw x5 1

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ավտոմեքենային մոտենալը բավականին դժվարանցանելի է եղել։ Փրկարարները, Ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացած վարորդի  ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հենրիկ Հարությունյան է։

Կիսվել էջում