Մամուլ

Ողբերգական ավտովթար Մեղրիում. Mitsubishi-ն ընկել է բետոնե պարսպի ու ​ծառի արանքում. մահացածին ու վիրավորներին փրկարարները դուրս են բերել դժվարությամբ

Ողբերգական ավտովթար Մեղրիում. Mitsubishi-ն ընկել է բետոնե պարսպի ու ​ծառի արանքում. մահացածին ու վիրավորներին փրկարարները դուրս են բերել դժվարությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO ​մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝​ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:

mitsubishi avtovtar

Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մեղրու բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

Կիսվել էջում