Մամուլ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն դուրս է եկել հանդիպակած, բախվել բետոնե սյուներին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն դուրս է եկել հանդիպակած, բախվել բետոնե սյուներին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 18:50-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Մայակովսկի – Ձորաղբյուր – Ջրվեժ ճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ:

bmw avtovtar 1

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի, Հովհաննես Թաթոյանի և Տաթև Ներսիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Դալլաքյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

bmw kotayq avtovtar

Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել նյութով