Մամուլ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes Vito-ն և ВАЗ 2101-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes Vito-ն և ВАЗ 2101-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 04։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Էդգար Կարապետյանի վաած Mercedes Vito մակնիշի և 46-ամյա Տիգրան Ենգիբարյանի վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ․ Ենգիբարյանը և նրա ուղևոր, 47-ամյա Ծաղիկ Խաչատրյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալլա Խաչատրյանն ու 28-ամյա Արևշատ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Վերջիններս վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Փրկարարները ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը և մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի դիատարին։

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է երթևեկության համար միակողմանի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ջեմմա Ավագյանը, պարեկ Ռոբերտ Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Վարդանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխաատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Արշակ Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում