Մամուլ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են պարեկի Infiniti-ն ու ՎԱԶ 2105-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը երեխա է

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են պարեկի Infiniti-ն ու ՎԱԶ 2105-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը երեխա է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմ հատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել նյութով