Մամուլ

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

voxbergakan avtovtar karen

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք նա է եղել վարորդը:

Նշենք, որ օրեր առաջ նույն հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունցել՝ մարդատար «Գազել»-ը բախվել էր բետոնե արգելապատնեշներին։

Կիսվել էջում