Մամուլ

Ողբերգական ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն և տեղում մահացել

Ողբերգական ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն և տեղում մահացել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը  04:30-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած BMW մակնիշի 10 XN 101 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք,  այնուհետև երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր օդով առաջ ընթանալով, բախվել է Հալաբյան փողոցում գտնվող Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման (ժողովրդին հայտնի Մաշտոցի զինկոմիսարիատի) երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 1 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել ստորաբաժանման տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը,   վթարի հետանքով Ա. Ղուկասյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝  Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ազատուհի Ղարիբյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

avtovtar bmw

Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Դեպքի վայրում հավաքվածներն  էլ նշում էին, որ վիրավորին ինքն է ուղեկցել հիվանդանոց:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի  գլխավորությամբ:

avtovtar

Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի  (ճանապարհատրանսպպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ ) հատկանիշներով: 

Ավտոմեքենան փրկարարներն ու քաղաքացիները դարձի են բերել, ապա քարշակի միջոցով՝ քննիչի հանձնարարականով,  տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում