Մամուլ

Ողբերգական ավտովթար Գյումրու ավտոճանապարհի «պոլիգոնների» խաչմերուկում․ կա զոհ

Ողբերգական ավտովթար Գյումրու ավտոճանապարհի «պոլիգոնների» խաչմերուկում․ կա զոհ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի և անչափահասների գործերով բաժանումունքի ավագ օպերլիազոր Մերուժան Խաչատրյանի գլխավորությամբ:

shtap ognutyun

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:

Այս պահին Բ. Կիրակոսյանը դեպքի վայրի զննություն է կատարում, իսկ քանի որ տեղանքը մութ է, քննիչին օգնում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները:

Կիսվել նյութով