Մամուլ

Ողբերգական ավտովթար բեռնատարի մասնակցությամբ․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ողբերգական ավտովթար բեռնատարի մասնակցությամբ․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան և ռուսական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

volvo gaz avtovtar

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներին պատգարակներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն ու քաղաքացիները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից 2-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Կիսվել էջում