Մամուլ

Ողբերգական ավտովթար․ բախվել են Chevrolet-ն ու բեռնատար Volvo-ն․ 1 հոգի տեղում մահացել է, բժիշկները պայքարում են 3 երեխաների կյանքի համար

Ողբերգական ավտովթար․ բախվել են Chevrolet-ն ու բեռնատար Volvo-ն․ 1 հոգի տեղում մահացել է, բժիշկները պայքարում են 3 երեխաների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Լոռվա խճուղում բախվել են Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներից 2-ը, որոնցից 1-ը երեխա է, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և հնարավոր է՝ նրանց տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով Chevrolet Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Վիրավորներից մի քանիսը հայտնաբերվել են դրսում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով