Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Սպիտակի ոլորանում․ մեքենան մոտ 700 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա զոհ

Ողբերգական ավտովթար՝ Սպիտակի ոլորանում․ մեքենան մոտ 700 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:

shtap ognutyun ain

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի դասակի պարեկներ Արման Դարբինյանը, Վարդան Համբարյանը՝  դասակի հրամանատար Արա Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Լոռու պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի, ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Մուքոյանի որոշմամբ քրեական վարույթ է  նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող  հատուկ տարածք:

Կիսվել էջում