Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին. կա 1 զոհ, 3 տուժած

Ողբերգական ավտովթար՝ Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին. կա 1 զոհ, 3 տուժած

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է․ կան տուժածներ։

Ըստ աղբյուրի՝ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչից Տոյոտա մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Նախնական տվյալներով հիվանդանոց տեղափոխված 4 տուժածներից մի տղամարդ մահացել է:

Դեպքի վայր մեկնած ՀՀ ՆԳ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են:

Կիսվել էջում