Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝  3-ը «Արմավիր» բժշկական կենտրոն, մեկը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

voxbergakan avtovtar karen

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  3 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու  ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել նյութով