Ազատ խոսք

«Ո՞ր օրենքի մասին է խոսքը, այն, որ շմայսի, սեյրանի, լֆիկի, թոխմախի, քեթրինի, դոդի, նեմեցի ու մյուսների քվեարկությամբ է ընդունվե՞լ». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուվերենի կամքն է միակ լեգիտիմ օրենքը և իրավունքը, ականջալուր եղե՛ք։ Հայտարարվեց, որ «Հայաստանի օրենսդրությամբ» պարզվելու է Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ ո՞ր օրենքի մասին է խոսքը։ Այն որ շմայսի, սեյրանի, լֆիկի, թոխմախի, քեթրինի, դոդի, նեմեցի ու մյուսների քվեարկությամբ է ընդունվել։

Թե՞ այն, որ գրվել է երկիրը զավթած հանցավոր ռեժիմի շահերը սպասարկելու համար։ (Ընդերքի մասին օրենսգիրք, ընդունվել է 2011 թ. նոյեմբերի 28-ին (Լիդիանի բոլոր թղթերն էլ ժամանակին «ճշտով ու մաքուրով» են տրվել):

Լիդիանի պատվերով քննչական կոմիտեի հրապարակած 3D հոլովակը շատ նման է բարի ցանկությունների մասին կենացի/բաժակաճառի։ Պահանջ ՔԿ-ին՝ Լիդիանի հոլովակը տարածելուն զուգահեռ, ձեր ճաշակով տարածեք նաև բնապահպանների հոլովակներից առնվազն մեկը։

Ամուլսարը սար է մնալու»:

Կիսվել նյութով