Մամուլ

Ո՞ր տեղում է Հայաստանը աշխարհում հիվանդացության եւ մահացության մակարդակով

Կորոնավիրուսը Հայաստանում. ո՞ր տեղում է Հայաստանը աշխարհում հիվանդացության եւ մահացության մակարդակով

Այս մասին Med.news.am-ը գրում է․ Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 524-ի: Ընդհանուր առմամբ մահացել է 229 մարդ, որից 170-ը՝ կորոնավիրուսի պատճառով, եւ 59-ը այլ պատճառներով:

Ո՞ր տեղում է Հայաստանը աշխարհում հիվանդացության եւ մահացության մակարդակով:

Worldometers.info ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանն աշխարհում 55-րդ տեղում է՝ Նիգերիայի եւ Ալժիրի միջեւ: Սակայն այդ թիվը պատկերացում չի տալիս երկրում իրավիճակի մասին:

Ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանն ընկնում է կորոնավիրուսով վարակման 3552 եւ մահվան 57 դեպքերը: Առաջին ցուցանիշով Հայաստանն աշխարհում արդեն 28-րդ տեղում է, երկրորդ ցուցանիշով՝ 38-րդ:  

Մեկ միլիոն բնակչությանն ընկնող վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է Կատարը՝ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 21 461 դեպք:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Սան Մարինոն. այնտեղ գրանցվել է վարակման 672 դեպք, մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 19 808 դեպք:

Երրորդ տեղում է Վատիկանը:

Աշխարհում վարակվածների բացարձակ թվով նախկին պես առաջին տեղում է ԱՄՆ-ը՝ 1 881 256 դեպք, սակայն մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 5686 դեպք՝ աշխարհում 12-րդ տեղը:

Վարակվածների բացարձակ թվով երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 558 237 դեպք, սակայն մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 2628 դեպք՝ ավելի քիչ, քան Հայաստանում: Այդ ցուցանիշով Բրազիլիան աշխարհում 36-րդ տեղում է:

Վարակվածների բացարձակ թվով երրորդ տեղում է Ռուաստանը՝ 432 277 դեպք, մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 2962 դեպք՝ աշխարհում 33-րդ տեղը:

Իսպանիան 4-րդ տեղում է՝ 287 012 դեպք եւ 9-րդը՝ մեկ միլիոն բնակչության ցուցանիշով (6139):

5-րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 277 985 դեպք եւ 19-րդը՝ մեկ միլիոն բնակչության ցուցանիշով (4097):    

Հետաքրքիր է, որ Իտալիան, որը երկար ժամանակ առաջին տեղում էր վարակման դեպքերի թվով, այժմ գտնվում է 6-րդ տեղում:

27-րդ տեղում է Շվեյցարիան, որտեղ հիվանդացությունը բարձր է, քան Հայաստանում՝ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 3572 դեպք:

29-րդ տեղում է Մալդիվները, որտեղ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 3411 դեպք:  

Կիսվել նյութով