Ժամանց

Ո՞վ է Վալերի Օսիպյանի երիտասարդ ու գեղեցկուհի կինն, ով նրան երկու որդի է պարգևել․ Ֆոտո

Wnews.am-ը գրում է․Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի ոստիկանապետ նշանակվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանը։

Վալերի Օսիպյանը ծնվել է  1970թ. ապրիլի 17-ին։ Զբաղեցրել է ոստիկանության տարբեր պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:

2009 – 2010 թվականներին Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 – 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 – 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

Վալերի Օսիպյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Իր կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի հետ հարաբերություններն օրինականացրել է 2016 թվականին։

valeri osipyan1

Լուսինե Թադևոսյանը Վալերի Օսիպյանից փոքր է 18 տարով։ Պարգևել է նրան 2 որդի:

valeri osipyan

Նրանց ավագ որդու անունը Ռազմիկ է, կրտսերինը՝ Վալերիյ։

Նյութի աղբյուր՝ Wnews.am

 

Կիսվել նյութով