ՄամուլՍպորտ

Ո՞վ է Մխիթարյանին Երևանում ամենուր ուղեկցող հայտնի գործարարի դուստրը

Armtimes.com-ը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերջերս ՀՀ-ում ուղեկցում է մի գեղեցկուհի: Ըստ տեղեկությունների՝ դա Grand Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

Զույգին առաջին անգամ միասին նկատել են Արամ Խաչատրյան 14-րդ միջազգային մրցույթի բացման օրը: Նրանք Արամ Խաչատրյան համերգասրահ էին մտել ու դուրս եկել միասին: Օրեր անց թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կինն էլ լուսանկար է հրապարակել, որում Բեթի Վարդանյանը Մխիթարյանի կողքին է:

Բեթի Վարդանյանն ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը: Նաև սովորել է Կանադայում:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով