Աշխարհ

Ո՞վ է հարձակվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (ֆոտո)

Ո՞վ է հարձակվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (ֆոտո)Ո՞վ է հարձակվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (ֆոտո)

Համացանցում տարածվել է այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի լուսանկարը։

Նշենք, որ Իրանի քաղաքացին, ում կինն ազգությամբ ադրբեջանցի է, այսօր վաղ առավոտյան իր երկու անչափահաս երեխաների հետ այցելել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն, ապա ինքնաձիգից կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը։

Միջադեպի հետևանքով դեսպանատան ևս երկու աշխատակից վիրավորվել է։ Ավելի ուշ, ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրականացրած տղամարդուն։

tehran iran

Հավելենք, որ Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։

Share