Մամուլ

Ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել. Սայաթ Շիրինյան

Ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել. Սայաթ Շիրինյան

NEWS.amՏեսանյութում էլ է երեւում, որ ես իմ ավտոտնակում, ընդ որում մենակ, հանգիստ աշխատում եմ. իրենց նկարահանած տեսանյութն աշխատեց իրենց դեմ։

Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով երեկ իր եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո, վերջինիս ֆեյսբուքյան գրառմանը, թե «Սայաթ Շիրինյանի ավտոտնակի սեփականության մասով ճշտում ենք, հիմնավոր կասկածներ կան, որ այն սեփական չէ կամ սեփականաշնորհված է օրենքի խախտումով»։

«Երեկ իմ ծննդյան տարեդարձն էր, բայց լինելով օրինապահ քաղաքացի, թույլ չէի տվել, որ հյուրեր գան, միայն ընտանիքի անդամների հետ պետք է երեկոյան տանը նշեինք, այն էլ հարամեց։ Ես չպետք է արդարանամ, սա այս նոր իշխանությունների՝ «քայլառածների» տրամաբանությունն է, որ մարդուն մեղադրեն եւ մարդը փորձի արդարանալ։

Հիմքեր ունե՞ք, կարողանո՞ւմ եք ինձ մեղադրել, խնդրեմ՝ մեղադրեք։ Դա իմ գույքն է, ես ապօրինաբար չեմ զավթել եւ ապօրինաբար, որեւէ մեկից չեմ խլել, ավտոտնակն օգտագործելու վերաբերյալ ես ունեմ վկայական։ Դու ի՞նչ գործ ունես, մտել ես այն տարածք, որը ես եմ տնօրինում։

Ո՞նց կարելի է մարդկանց այսպես վարկաբեկել, սովոր են իրենք հասարակության մեջ այդպես գցեն՝ ունեցվածքի ծագումնաբանությունը, դե եկեք ստուգեք ծագումնաբանությունը, ինչո՞ւ եք հապաղում։

Կամ ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել, ստորացնել, դա ծառայություն է եւ հետո, այ Փաշինյան Նիկոլ, որ դու ասում ես հասարակական վերահսկողություն պետք է լինի, բա որ ես տայի դրա լեշը փռեի տեղում, ինձ կալանավորեին, դրան էլ ասեին հավերժ գնա սատկի, ո՞վ էր դրա պատասխանը տալու, ինչո՞ւ պատճառահետեւանքային կապ չեք գտնում այդ ամենի մեջ, ինչո՞ւ ես հասարակության անդամներին հրահրում իրար դեմ։

Ինչո՞ւ պետք է ես, ինչ որ մեկի նկատմամբ հսկողություն իրականացնեմ։ Դու պետություն ես, քեզ տրված են բոլոր լծակները եւ 2 տարուց ավելի է դու բացի այդ հերոսներից ուրիշ անուն չգիտես, ոստիկանություն, ԱԱԾ – ոստիկանություն, ԱԱԾ։

Այ միջակ ունակություններով լրագրող, դու ուրիշ ծառայություն չգիտե՞ս, ուրիշ լծակներ չունե՞ս, վախացնո՞ւմ ես, ո՞ւմ ես վախացնում, լսեք, վերջին հաշվով գլխարկի վրա գրված դուխովը դեռ դուխով չի նշանակում, դու քո կենսակերպով ու անցած ճանապարհով պետք է դուխով լինես, քո գենոֆոնդի մեջ պետք է այդ դուխը լինի։

Երեկվա ստորացած, նսեմացած, որ ինքը ոչինչ էր, շրիշակից ցածր, այսօր ասում է ես հպարտ քաղաքացի եմ, դուխով քաղաքացի եմ։ Չէ՛, դու ստոր ես, դու նսեմացած ես, իմ արժանապատվությանը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, որեւէ մեկը չի կպել, որովհետեւ ես արժանապատիվ եմ ապրել։

Թալանչի են– թալանչի են, թալանչին դու ես, եթե դու երկրի ղեկավար ես ու անպատասխանատու հայտարարություններ ես անում, ասում էիր Ռոբերտ Քոչարյանը թալանչի է, 4 միլիարդ, այդ միլիարդներով երկիրը պահելու ենք, տեղը գտա՞ր Քոչարյանի միլիարդների, հիմա մենք իրավունք ունենք քեզանից պահանջելու, պարոն, ո՞ւր են այդ միլիարդները, ինչո՞ւ ես վարկաբեկում մարդկանց»,– ասաց նա։

Շիրինյանի խոսքով՝ տեղի ունեցածը բացահայտ սադրանք էր Իոաննիսյանի կողմից. «Ես կրտսեր լեյտենանտից մինչեւ գնդապետ ծառայել եմ ոստիկանության համակարգում, եթե ինձ դիտողություն աներ, որեւէ մեծահասակ կամ հարգարժան մարդ, գուցե չընդունեի, բայց ասեի կներեք, կշտկենք, բայց ո՞վ է ինձ դիտողություն անում… հեղինակազրկված մե՞կը, դա ինձ համար վիրավորանք է։

Բոլորը պետք է հասկանան, որ մարդուն չի կարելի հունից հանել, հանգիստ վեր ընկեք ձեր տեղը, մենք արկածախնդիրներին երկիր չունենք թողնելու»։

Շիրինյանը չբացառեց, որ Իոաննիսյանը նախապես թիրախավորած է եկել. «Հաշվի առնելով, թե ովքեր են, չեմ բացառում հստակ թիրախավորված գալը։ Հավանականությունը շատ ավելի մեծ է հաշվի առնելով նրանց գործելաոճը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share