Աշխարհ

Ո՞վ էր Փաշինյանին սադրիչ հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը

Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը։ Միլանի եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Փաշինյանին սադրիչ հարցեր ուղղած ադրբեջանցի տղամարդը վիդեոբլոգեր Ատա Աբդուլաևն է:

Հանդիպման եկած ադրբեջանցի վիդեոբլոգերը, ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդելով, սկսել էր թվարկել ադրբեջանական «հերոսներին», խոսել «ամբողջ աշխարհի կողմից» «ադրբեջանցիների ցեղասպանությունը» ճանաչելու մասին, պահանջել խաղաղություն և «տարածքների ազատում»։

Հետաքրքիր է, որ բլոգերը այս տարվա մարտ ամսին, իր խոսքով, հոգեբանական ճնշման է ենթարկվել հայրենիքում՝ պաշտոնիային ուղղած հարցերի համար:

ադրբեջանցի բլոգեր

«Ինձ անընդհատ վիրավորում են, իմ հասցեին տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Ես ընդամենը շարքային քաղաքացի եմ, ով հետաքրքրվեց հայտնի ընդդիմադիր Ալի Կերմիլից, թե իր շքեղ կյանքի համար ծախսվող գումարները որտեղից են»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել էր Աբդուլաևը: 

Հավելենք, որ ժամանակին իշխանամետ բլոգերը նաև օգնել է ադրբեջանցի ոստիկաններին բերման ենթարկել ցուցարարներին:

ադրբեջանցի բլոգեր

Աղբյուր՝ Lurer.com

Կիսվել նյութով