Մամուլ

Ո՞վ գերությունից ազատեց Մարալին․ Գագիկ Համբարյան

Ո՞վ գերությունից ազատեց Մարալին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավաճան Նիկո՛լ, ո՞վ գերությունից ազատեց Մարալին

Երեկ երեկոյան ԶԼՄ-ները տեղեկություն հաղորդեցին, որ ադրբեջանական գերությունից ազատվել և արդեն Բեյրություն է Շուշիում գերեվարված Մարալ Նաջարյանը…

Մարալ Նաջարյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է ու գերությունից ազատվել է պաշտոնական Բեյրութի ջանքերի շնորհիվ…Այսինքն, Մարալի պարագայում ևս այլ երկիր է բանակցել Ադրբեջանի հետ, որ գերությունից ազատի Մարալին, որն ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել դավաճան Նիկոլի պատճառով…

Հետաքրքիր է, ի՞սկ Մարալի ազատ արձակման համար ընդդիմադիրների հանրահավաքները չէին խանգարու՞մ…Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում ՈՉԻՆՉ են…

maral najaryan beyru

Դավաճան Նիկոլը չի կարող լուծել գերիների հարցը և եթե Մարալի ազատման պարագայում ջանքեր գործադրեց Բեյրութը, ապա մեր քաղաքացիների պարագայում Մոսկվան է աշխատանքներ տանում, որին վարչապետի աթոռը զբաղեցնողը մեղադրում է անորակ զենք մատակարարելու մեջ և հակառուսական նոր հիստերիայի ալիք է բարձրացնում Հայաստանում…

Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞սկ դավաճան Նիկոլն ինչու՞ իր ֆեյսբուքյան էջում գրառում չարեց Մարալի պահով, ինչպես դա արեց ռուսների ջանքերի շնորհիվ Հայաստան վերադարձված 44 գերիների պահով՝ հանրությանը մանիպուլյացնելով, թե ինքն է այդ գերիներին վերադարձրել…»։

Կիսվել էջում