Ազատ խոսք

Ո՞նց է լինում, որ երկու ոստիկանի մահվան պատճառ հանդիսացած Ճվճվ Արոյի ոսկե զավակը ազատ է արձակվում․ Արա Պապյան

Ո՞նց է լինում, որ երկու ոստիկանի մահվան պատճառ հանդիսացած Ճվճվ Արոյի ոսկե զավակը ազատ է արձակվում․ Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի հարց ոստիկանապաշտ հայրենակիցներիս.

Այդ ո՞նց է լինում, որ տխրահռչակ Ճվճվ Արոյի ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ (08.01.2018թ.) ոսկե զավակը՝ Սարգիս Վարդանյանը, երկու տարվա ձգձգումից հետո մի կերպ դատապարտվում (29.01.2020թ.) է 6 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն բանտում անցկացնում է ընդամենը 66 օր (կրկնում եմ՝ վաթսունվեց օր) և համաներումով ազատ է արձակվում: (3.04.2020)

Ուզում եմ հիշեցնել, որ սա տեղի է ունեցել ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ:

Հանցագործության նկարագրությունը.

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել:

Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` ՈՍՏԻԿԱՆ Արեգ Դավթյանին եւ ուղևոր` ՈՍՏԻԿԱՆ Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Եթե չլքեր վայրը և օգնություն ցույց տար մեքենայի մեջ ճխլված ոստիկաններին, ապա ոստիկաններից առնվազն մեկը ողջ կմնար»:

Share