Մամուլ

Շտապօգնության հին ավտոմեքենաները կնվիրեն մասնավոր և մարզային հիվանդանոցներին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առողջապահության նախախար Արսեն Թորոսյանի հանդես եկավ շատ լավ առաջարկով։ Քանի որ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը նորացվել ու համալրվել է Չինաստանից նվեր տրված նոր ավտոմեքենաներով, իսկ մարզերում մեքենայի խնդիր կա, առողջապահության նախարարությունն առաջարկում է շտապօգնության հին ավտոմեքենաները նվիրել մասնավոր հիվանդանոցներին։

Շտապօգնության մեքենա

«Շտապբուժօգնություն» մեքենաներից 21-ը վերաբաշխվելու են բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների միջև, իսկ 9-ը ամրացվելու են Առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ անհրաժեշտության դրանք տնօրինելու նպատակով: Իսկ դրանցից մեկը անհատույց կտրամադրվի Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնին:

Կիսվել էջում