Մամուլ

Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌՝ կորոնավիրուսի կասկածով։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ հաստատեց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատեց Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխաները. դրանք բացասական են։

Քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։

Կիսվել նյութով