Մամուլ

Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

ArmLur.am-ը գրում է․ Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի ծննդյան օրն է. նա դարձավ 54 տարեկան: 

ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ տարեդարձի հետ կապված պլաններ չունի, միայն ցանկանում է իր սիրելի ընկերոջը՝ Հայկոյին, շուտ ապաքինում:

«Նույն ժամանակահատվածում, նույն վիճակում կովիդով պառկած է նաեւ ընկերուհիս: Միայն ցանկանում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են առողջական նման ծանր վիճակում, ամոքվեն բոլորի վերքերը եւ շուտ լավանան: Միակ ցանկությունս դա է»,-կարճ հավելեց երգչուհին:

Հայկո

Անդրադառնալով երգիչ Հայկոյի առողջական վիճակին, Շուշան Պետրոսյանը նշեց, որ երեկվա տվյալներով նրա մոտ բժիշկները դրական դինամիկա են նկատել եւ վիճակը կայուն է:

Նշենք, որ երգիչը վարակվել է COVID-19-ով, որը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։

Կիսվել նյութով