Շոու-բիզնես

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնացել են (տեսանյութ)

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է ռեժիսոր Վահե Սայանի հետ։ Զույգի պսակադրության արարաողությունն արդեն կայացել է։ Շուշաննան և Վահեն միմյանց տեր և հնազանդ լինելու, միմյանց հավերժ սիրելու երդում են տվել և փոխանակավել ամուսնական մատանիներով։

Նորպասակները խնջույքը կշարունակեն ժամանցի կենտրոններից մեկում։ Նրանց հարսանիքին ներկա են ընկերները, հարազատներն ու ստեղծագործական թիմը, որի հետ աշխատում են։ Վահեի և Շուշաննայի ցանկությամբ արարողությունն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության։

Զույգը չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը։ Զույգի հարաբերությունները ժամանակին լայն քննարկման առարկա դարձան, քանի որ Վահեն նախկինում ամուսնացած է եղել, սակայն ռեժիսորը խոսել էր այս թեմայով և հայտնել, որ Շուշաննայի հետ սկսել են հանդիպել իր ամուսնալուծությունից երկար ժամանակ հետո։ Վահեն ու Շուշաննան ընկերություն են անում մոտ մեկուկես տարի։ Վահեն նշել է, որ ինքն ամուսնալուծվել է մոտ երկուսուկես տարի առաջ։

Նյութի աղբյուրը՝ Tert.am Life

 

 

Կիսվել նյութով