Մամուլ

Շումախերական ավտովթար Արարատի մարզում. 25–ամյա վարորդը BMW X6-ով տապալել է էլեկտրասյունը (Տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան 62 շենքի բնակիչ, 25-ամյա Մինաս Մինասյանը Երևան –Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած BMW X6 մակնիշի 34 ԼQ 183 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 30 մետր առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ աջ կողմի առջևի և հետևի անվահեծանները կոտրվել են:

 

Աղբյուրը` shamshyan.com

Կիսվել նյութով