ՄամուլՇոու-բիզնես

Շոուբիզնեսից ովքե՞ր են պատրաստ հարկվել և ՊԵԿ-ում ներկայացրել են իրենց տարեկան եկամուտների հաշվարկը

Շոուբիզնեսից ովքե՞ր են իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել ՊԵԿ։ Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու մասին օրենքի ընդունումը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հայտնիների շրջանում։

Նրանց մի փոքր մասը նորմալ վերաբերվեց այս փոփոխությանը, իսկ մեծ մասը պարզապես չի կարողանում համակերպվել հարկվելու մտքի հետ և կտրականապես հրաժարվում է։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիների գրեթե 90%-ը կողմ է, որ շոուբիզնեսյան հայտնիները հարկվեն։ Նրանք կարծում են, որ ինչպես բոլորը, այնպես էլ հայ հայտնիները՝ իրենց գործունեության արդյունքում ստացած եկամտից պետք է հարկ վճարեն պետությանը, առանց որևէ խտրականության։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընթացքում, շոուբիզնեսի շատ հայտնի 4 ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են ՊԵԿ: Այդ աստղերն են՝ Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը և Մհեր Արմենիան։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են որ թե 4, այլ 5 հայ հայտնիներ։ Սակայն ՊԵԿ նախագահը չբացահայտեց, թե ովքեր են այդ 5 պարտաճանաչ աստղերը։

Կիսվել էջում