Աշխարհ

Շոյգուն զանգահարել է Զաքիր Հասանովին

Շոյգուն զանգահարել է Զաքիր Հասանովին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հարցեր` կապված տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ և Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Շոյգու

Նշենք, որ այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

Կիսվել նյութով