Շոու-բիզնես

Շոկի մեջ էի, լացելով տորթի մոմերն էի փչում. Անահիտ Կիրակոսյանի 30-ամյակի անակնկալները

Շոկի մեջ էի, լացելով տորթի մոմերն էի փչում. Անահիտ Կիրակոսյանի 30-ամյակի անակնկալները

Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 30-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ հույզերի տեղատարափը սկսվել է կեսգիշերին, երբ ընտանիքի անդամները սկսել են իրենց անակնկալները մատուցել:

«Երեխաներս եւ ամուսինս ինձ համար մեծ անակնկալ էին պատրաստել մեր տան երկրորդ հարկում: Ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ ես նույնիսկ չկասկածեի:

Իմ սիրելի գույներով փուչիկներ՝ կարմիր եւ սպիտակ, թեմատիկ տորթ, որի վրա ե՛ւ բեմ կար, ե՛ւ կիթառով աղջիկ, ե՛ւ թատրոնը խորհրդանշող դիմակներ»,-պատմել է Անահիտը:

Անահիտ Կիրակոսյանի 30-ամյակ

Դերասանուհին նշել է, որ երեխաներն իրենց նվերներով եւս հուզել են.«Հայկս իր գումարով գնել էր իմ ամենասիրելի շոկոլադը, փաթեթավորել էր՝ կցելով նամակ: Միջնեկ աղջիկս՝ Աննան, փորձել էր ինձ նկարել:

Նաեւ հուզիչ էին Լաուրայի գրած տողերն Ինստագրամում: Երեխաներս շատ հուզիչ կենացներ ասացին, հետո կարդացի ամուսնուս գրառումը եւ ավելի հուզվեցի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով