Մամուլ

«Շնորհակալ եմ քեզ, որ էս տարիների ընթացքում արել ես հնարավորն ու անհնարը պապիկի անունը հավերժացնելու համար»

«Շնորհակալ եմ քեզ, որ էս տարիների ընթացքում արել ես հնարավորն ու անհնարը պապիկի անունը հավերժացնելու համար»

Ռիմա Դեմիրճյանի մահվան առիթով նրա թոռնուհի Կարինե Դեմրիճյանը տեղադրել է իր, քույրիկի և տատիկի լուսանկարը՝ գրելով հետևյալը․

«Իմ սիրուն տատա, հայ կնոջ, առաջին տիկնոջ, մոր, տատիկի իսկական էտալոն՝ կատարյալ ամեն ինչում:

Տատ, դու միշտ մեզ հետ կմնաս ու քո իմաստությամբ, խստությամբ, պահանջկոտությամբ ու անծայրածիր սիրով կջերմացնես մեր սրտերը։

karine demirchyan

Շնորհակալ եմ քեզ, որ էս տարիների ընթացքում արել ես հնարավորն ու անհնարը պապիկի անունը հավերժացնելու համար, որ միշտ եղել ես մեր կողքին ու թողել քեզնից առնենք իր կարոտը:

Քո գնալով ասես մի ամբողջ ժամանակահատված է ամփոփվում, իսկ մենք էլ ավելի ենք հեռվանում մեր մանկությունից։ Ես գիտեմ, որ դու հիմա ավելի լավ վայրում ես, և տարիներ շարունակ ցավից ու կարոտից տանջված հոգիդ վերջապես հանգստություն կգտնի պապիկիս կողքին:

Իմ գեղեցկուհի, ննջիր խաղաղությամբ»։

Կիսվել էջում