Մամուլ

Շներին բերում բաց են թողնում Մասիվի փողոցներում․ իրենց կարծիքով ծայրամաս է խուլ տեղ է բերում են հա, այստեղի ապրողներն էլ մարդ չեն

Շներին բերում բաց են թողնում Մասիվի փողոցներում․ իրենց կարծիքով ծայրամաս է խուլ տեղ է բերում են հա, այստեղի ապրողներն էլ մարդ չեն

«ԼՀԿ» ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակում եմ այս խնդրով ստացված բազմաթիվ նամակներից մեկը: Հուսով եմ կզբաղվեն պատկան մարմինները:

Բարև Ձեզ պարոն Մարուքյան։

Ձեզ եմ գրում քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ ժողովրդին հասանելի եք դուք, և դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։

Խնդիրը շատ անհնգաստնող է շատերին այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6 թաղամասի մասին է, ավելի կոնկրետ 6 և 5 մասիվների միջեւ գտնվող փողոցում, անընդհատ շատանում են փողոցային շները,ականջներին ինչ որ բան են փակցնում իբրև հսկվում են?, օր -օրի շատանում են շները, բերում բաց են թողնում շենքերի բակերում գնում են, այդտեղ կա մանկական այգի (սղարաններով և այլն), շները այգում են միշտ երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել, նախ եղել են դեպքեր հարձակվել են մարդկանց վրա, նայում ես շներին անառողջ տեսքի են աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին որտեղ հենց երեխաներ են։

Ինչու են այդքան մի տեղում շատացել, թե որ Մասիվ է իրենց կարծիքով ծայրամաս է խուլ տեղ է բերում են հա, այստեղի ապրողներն էլ մարդ չեն?

Ես, որպես մանկահասակ երեխայի մայր խնդրում եմ շատ անդրադարձեք այս հարցին։

Շնորհակալություն»։

Կիսվել էջում