Մամուլ

Շենգավիթում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է

Շենգավիթում երեկ՝ օգոստոսի 25-ին հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտ ռեստորանի գլխավոր տնօրեն, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանն է:

Նշենք, որ իրավապահները առգրավել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված պարկուճներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Սահակ Վարդանյանը:

Կիսվել էջում