Մամուլ

Շարմազանովն անդրադարձել է հունական կղզու վաճառքի մասին լուրերին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլի տեղեկություններին, թե Հունաստանում վաճառքի է հանվել իր աներորդու անունով գրանցված կղզիներից մեկը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ընտանիքի որևէ անդամ, իմ մերձավոր ազգականներից որևէ մեկը Հայաստանի սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն անշարժ գույք, ոչ միայն որևէ գույք, այլ նաև սեփական կատու չունենք։ Դա սուտ է և զառանցանք», -մեզ հետ զրույցում նշել է Շարմազանովը՝ հավելելով. «Ցավոք սրտի, աներորդի էլ չունեմ»։

Նշենք, որ մամուլում և համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ հունական անշարժ գույքի «Իլեպոս» գործակալությունը, որը հիմնականում սպասարկում է մեծահարուստների անշարժ գույքի առք և վաճառքը, Հունաստանում, վաճառքի է հանել Հունական ծովում գտնվող սքանչելի կղզիներից մեկը։

Ըստ «Պրիմոս» ամսագրի տվյալների, կղզին պատկանում է ոմն հայ գործարարի։ Հայկական լրատվամիջոցները գրել են, որ իրենց տեղեկություններով այդ կղզին պատկանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աներորդուն։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով