Մամուլ

«Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին». Նատալյա Ռոտենբերգ

«Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին». Նատալյա Ռոտենբերգ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգն իր էջում գրել է․

«Ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։

Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը: Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։

Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։

Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ, նստեք և դիմացեք։

Խավարը կրկին հաղթեց լույսին»,- գրել է նա։

Կիսվել էջում