ՄամուլՏեսանյութ

«Շատ ժամանակ չունենք». Իշխան Սաղաթելյան

«Շատ ժամանակ չունենք». Իշխան Սաղաթելյան

Հանրապետության տոնի առթիվ ՀՅԴ-ն միջոցառում է կազմակերպել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ «Տեր ենք մեր հայրենիքին» կարգախոսով: Քիչ առաջ ելութ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, ու ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվել է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, մեր ժողովուրդը դա չի՛ ընդունելու»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ ժամանակ չունենք:

«ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը՝ մեր ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու պայքարը՝ ներքին ու արտաքին թշնամուն դուրս վռնդելով երկրից»,- նշեց Սաղաթելյանը:

Կիսվել նյութով