ՄամուլՏեսանյութ

Շատ երկրներում գնաճային շատ լուրջ միտումներ կան, իսկ ՀՀ-ում գների կայությունը պահպանվում է․ Փաշինյան (Տեսանյութ)

Շատ երկրներում գնաճային շատ լուրջ միտումներ կան, իսկ ՀՀ-ում գների կայությունը պահպանվում է․ Փաշինյան

Այս մասին այսօր Կենտրոնական բանկում ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ԿԲ-ի գործունեության ամենակարեւոր արդյունքն այն է, որ ճգնաժամային իրավիճակում պահպանվել է գների կայունությունը.

«Շատ երկրներում չէ, որ այդպիսի իրավիճակ է: Չեմ կարող ասել ամբողջ աշխարհի կտրվածքով, բայց այն երկրների փորձը, որը ես ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ գնաճային շատ լուրջ միտումներ կան:

Հսկայական գնաճ է արձանագրվել կապված կորոնավիրուսի հետ եւ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այդ առումով հաջողություն ունենալ:

Իհարկե, բուն կորոնավիրուսի դեմ պայքարում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համատեքստում  տնտեսական, առողջապահական շատ ավելի սոցիալ-հոգեբանական խնդիրներ կան»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում