ՄամուլՏեսանյութ

«Շան-Գրիլա»-ի աշխատակիցներին զանգել-կանչել են Գագիկ Ծառուկյանի հավաքին. նոր մանրամասներ

«Շան-Գրիլա»-ի աշխատակիցներին զանգել-կանչել են Գագիկ Ծառուկյանի հավաքին. նոր մանրամասներ

Armlur.am-ին լուրեր հասան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ուրբաթ օրը հրավիրված հավաքին զանգել-կանչել են «Շան-Գրիլա» խաղատան աշխատակիցներին: Բանն այն է, որ նրանց ասել են, թե Գագիկ Ծառուկյանը հանդիպման է հրավիրում իրենց, իսկ վերջիններս էլ կարծել են, թե այն կապված է իրենց աշխատանքի հետ:

Նշենք, որ մարտ ամսից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո խաղատունը փակ է, ու այնտեղի աշխատակիցները զրկված են եղել  աշխատանքից:

Ըստ տեղեկությունների՝ խաղատան աշխատակիցները ոգեւորված գնացել են հանդիպմանը ու պարզել, որ պետք է սոցիալական հեռավարություն պահելով կանգնեն դրսում ու սպասեն, թե Գագիկ Ծառուկյանը ինչ քաղաքական հայտարարություններ է անում:

Խաղատան աշխատակիցները տեղում պարզել են, որ իրենց աշխատանքի հետ կապված որեւէ հարց չի քննարկվելու, ավելին՝ հարցին դեռեւս լուծում չի տրվելու: Մենք դիմել ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանին՝ պարզելու համար, թե արդյոք տեղեկությունը ճիշտ է:

«Այն իրականությանը չի համապատասխանում, Կոտայքի մարզի ԲՀ կուսակցության ակտիվն է մասնակցել հանդիպմանը, ձեր տեղեկությունները իրական չեն, ստահոդ տեղեկություններ են»,-սահմանափակեց Տոնոյանը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով