ԺամանցՇոու-բիզնես

«Շանել», «Դիոր» բրենդներից պայուսակներ ունեմ. հագուստը գնում եմ մեկ-երկու անգամ հագնելու համար». Անատի Սաքանյան

«Շանել», «Դիոր» բրենդներից պայուսակներ ունեմ. հագուստը գնում եմ մեկ-երկու անգամ հագնելու համար». Անատի Սաքանյան

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Անատի Սաքանյանին: Անատիից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ ոճի հագուստ է ընտրում առօրյայում: Նրա խոսքով՝ սպորտային ոճն իր առօրյայի մի մասն է:

«Այս սեզոնին արդեն ավելի թեթև եմ հագնվում, առհասարակ, առօրյայում նախընտրում եմ սպորտային ոճի հագուստ, բայց երբ ինչ-որ հատուկ տեղ եմ գնում, դասական ոճի հագուստ եմ ընտրում:

Մինչև մեքենա ունենալս քաղաքի անգամ ամենաքանդված փողոցներով բարձրակրունկներով վազում էի, հիմա ոտքիս հետ կապված փոքրիկ խնդիր ունեմ, մեքենա վարելիս էլ հարմար չէ կրունկներով: Բայց դպրոցն ավարտելուց հետո բարձրակրունկներ շատ եմ հագել, կապ չունի, թե ուր եմ գնացել: Կարծում եմ՝ առանց դրանց կանացի տեսք ունենալը բացառվում է, սպորտային հագուստով, կոշիկներով քայլվածքդ արդեն փոխվում է, քեզ ավելի ազատ ես զգում»,- ասաց նա:

anati

Անատիի խոսքով՝ հագուստն առանց փորձելու է ձեռք բերում, անգամ, երբ խանութ է գնում: «Արդեն գիտեմ, թե ինձ ինչ է սազում, փորձելու կարիք չկա: Նաև օնլայն գնումներ եմ անում, բայց ոչ թե հագուստ, այլ «թիթիզ» ինչ-որ բան եմ պատվիրում: Հագուստի գինն ինձ համար կարևոր չէ, որովհետև 10-րդ դասարանից հետո սկսել եմ ինքս աշխատել, գնումներ անել:

Բրենդամոլ չեմ, բայց բրենդային իրեր շատ ունեմ: Օրինակ, պայուսակներ ունեմ «Պրադա», «Շանել», «Դիոր», «Ֆենդի» բրենդներից: Դրանք ուղարկում են արտերկրում ապրող հարազատներս։ Հագուստը գնում եմ մեկ-երկու անգամ հագնելու նպատակով, իսկ երեկոյան զգեստները, հիմնականում, մեկ անգամ եմ հագնում: Այդ պատճառով ավելի լավ է բրենդային հագուստ չգնեմ:

Տարիներ առաջ ԱՄՆ-ից «Գուչի» բրենդի բլուզ գնեցի, բնականաբար թանկ էր, բայց արժեքը չեմ հիշում: Այդ բլուզը հագնում էի Հայաստանում, որտեղ կեղծն ու օրիգինալը չէին տարբերվում, հիմա էլ այլևս ոճային չէ: Եթե Հայաստանում ամսական 50. 000 դոլար աշխատեի, ինձ շատ բան թույլ կտայի, բայց հիմա չեմ կարող»,- նշեց նա:

saqanyan anati

Անատին խոստովանեց, որ կոսմետիկայի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան հագուստի: «Վերջին տարիներին ինձ աշխատանքին եմ նվիրել: Կոսմետիկայի մեկ տուփը կարող է 40.000 դրամ արժենալ, իսկ մեկ բլուզը՝ 20.000 դրամ: Կարող եմ նոր պայուսակ չգնել, բայց չեմ կարող իմ պրոդուկտները չգնել: Վերջին տարիներին այդ պատճառով հագուստին այնքան էլ շատ ուշադրություն չեմ դարձնում»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում