Մամուլ

«Նրանց բոլորին մենք շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին»․Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալություն Նիկոլ!!!! Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։ Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար!!! Դե իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց….

Հա բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ – օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ ու անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն… բայց ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ… բա էլ հերոսը ոնց է լինում??? Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին. Շնորհակալություն Նիկոլ!!!

Կիսվել նյութով