ՄամուլՏեսանյութ

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ. ոստիկանության կադրերը (Տեսանյութ)

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ. ոստիկանության կադրերը (Տեսանյութ)

Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։

Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։

vostikanner krakocner

Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում