Շոու-բիզնես

Նունե Եսայանի 50-ամյակի լուսանկարները ու տորթը, որտեղ գրված է՝ «հավերժ երիտասարդ»

Նունե Եսայանի 50-ամյակի լուսանկարները ու տորթը, որտեղ գրված է՝ «հավերժ երիտասարդ»: Արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Նունե Եսայանը երեկ նշում էր 50-ամյակը: Երգչուհին հոբելյանը տոնել է ոչ այնքան մեծամասշտաբ, այլ ընտանեկան խնջույքով, որին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ, այդ թվում նաև ծնողները:

Նունեն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ամուսնու, երեխաների, ծնողների և սկեսուրի հետ է։ Լուսանկարին կից գրել է, որ ընտանիքն  իր ամենամեծ նվերն է, իսկ ծնողների հետ լուսանկարը մակագրել է․ «50 տարի առաջ այս զույգը տոնում էր իմ ծնունդը։ Առողջություն ձեզ»:

Երգչուհու տարեդարձի տորթի վրա գրված էր «Հավերժ երիտասարդ»։

Իսկ երեկ՝ կեսգիշերին, երգչուհու երկրպագուները անակնկալ էին մատուցել՝ հյուրընկալվելով նրա տանը։ Նրանք իրենց հետ տորթ քին բերել, վրան գրված՝ «Հայ երգի թագուհի, հոբելյանդ շնորհավոր»։

View this post on Instagram

Ամենալավ նվերը։

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial) on

Կիսվել էջում