Մամուլ

Նոր պատգամավորը չունի կրթություն

Նոր պատգամավորը չունի կրթություն

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես գիտենք՝ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան փոխարինելու է՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Պարզվում է՝ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն:

Ավարտել է՝ Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու:

gayane eghiazaryan

2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Հիշեցնենք, որ վերջերս էլ պատգամավորական մանդատ ստացավ ոմն Հռիփսիմե Հունանյանը, որը ևս չունի բարձրագույն կրթություն, նա էլ մասնագիտությամբ՝ բուժքույր է: 

Կիսվել նյութով