Մամուլ

Նոր նշանակում կառավարությունում

Նոր նշանակում կառավարությունում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օգոստոսի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Անուշիկ Ավետյանն ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից։ Այս պաշտոնին նա նշանակվել էր հունվարի 12-ին։

Անուշիկ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել փոխվարչապետ Ավինյանին այս 7 ամիսների համատեղ աշխատանքի համար։

mher grigoryan

«Պարոն Ավինյանը միշտ իր թիմին տալիս էր որոշումներ կայացնելու ու պատասխանատվություն վերցնելու հնարավորություն, առաջնորդում ու ոգևորում, երբ դա մեզ ամենաշատն էր պետք, նկատողություն տալիս, եթե դրա անհրաժեշտությունը կար և սովորեցնում լինել հստակ, ռացիոնալ, իրատես և դիմացինին հարգող՝ կենտրոնանալով աշխատանքի արդյունքի և որակի վրա։

Այդ 7 ամիսները մեր հայրենիքի ու պետության համար շատ դժվար ժամամակահատված էր, որն էլ ավելի էր մեծացնում պատասխանատվությունը։

Շնորհակալ եմ նաև գրասենյակի բոլոր գործընկերներիս իրենց մարդկային և պրոֆեսիոնալ որակների համար, պետությանն անխոնջ ու լուռ ծառայելու համար։ Շնորհակալ եմ բոլոր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ում հետ համագործակցել ենք, բոլոր միջազգային կառույցների գործընկերներին»,-նշել էր նա։

Կիսվել նյութով